ԲՊՏ-Ն ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ. ՊԵՏԲՅՈՒՋԵ Է ՓՈԽԱՆՑՎԵԼ 916.5 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

Պանորամա

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության (ԲՊՏ) կողմից մայիսի 1-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 5 ստուգում: Նախարարության մամուլի բաժնի տեղեկատվության համաձայն` մասնավորապես, ԲՊՏ ջրերի վերահսկողության բաժնի կողմից 2 տնտեսվարողի («Արարատի պանրի գործարան» ԲԲԸ և « Երասխ մել» ՍՊԸ) մոտ իրականացված ստուգումներն ավարտվել են: Տրված է հայտնաբերված խախտումների վերացման պարտադիր կատարման 2 հանձնարարական: Ստուգման արդյունքների ամփոփումն ընթացքի մեջ է:

Սյունիքի տարածքային բաժնում ստացված ահազանգի համաձայն իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի կոյուղու կեղտաջրերի բաց ջրավազան արտահոսք, որի համար «Կապանի ջրմուղ կոյուղի» ՓԲ ընկերությանը տրվել է արտահոսքը 10-օրյա ժամկետում վերացնելու վերաբերյալ պարտադիր կատարման հանձնարարական:
Հողի բերրի շերտի պահպանության ոլորտում ԲՊՏ Արագածոտնի ՏԲ կողմից արձանագրված 1 դեպքում կայացվել է վարչական տուգանքի 1որոշում 30.հազ.դր գումարով: Թափոնների սահմանված կարգով չտեղադրելու համար ԿՀԹՎՆ վերահսկողության բաժնի կողմից կայացվել է 1 վարչական որոշում 80.հազ.դր գումարի և հաշվարկվել է 40.հազ .դր բնությանը պատճառված վնաս: Իսկ ընդերքի պահպանության ոլորտում ԲՊՏ վերահսկողության բաժնի կողմից իրականացվել են ստուգումներ Լոռու մարզի 2 ընդերքշահագործողների («Լոռու ՃՇՇ» ՓԲԸ և «Վառմաշ» ՍՊԸ) մոտ: Տրված է հայտնաբերված խախտումների վերացման պարտադիր կատարման 2 հանձնարարական: Ստուգման արդյունքների ամփոփումն ընթացքի մեջ է:

Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար 7 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 6 վարչական որոշում 370. հազ.դր գումարի: Նշենք, որ Վայոց ձորի ՏԲ աշխատակիցները մայիսի 12-ին «Վայրի բնության պահպանություն» ՀԿ և Եղեգնաձորի համալսարանի ուսանողների հետ մասնակցել են Եղեգնաձոր գետի առափնյա մասի աղբից մաքրելու ակցիային: Ընդհանուր առմամբ` ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 916.5 հազ.դր:

Մայիս 18, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր