ՀՀ բնապահպանության նախարարությունը լակոնիկ պատասխանեց ՀՀ վարչապետին հասցեագրված քաղհասարակության ներկայացուցիչների առաջարկություններին

ՀՀ բնապահպանության նախարարությունը լակոնիկ պատասխանեց ՀՀ վարչապետին հասցեագրված քաղհասարակության ներկայացուցիչների առաջարկություններին

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը լակոնիկ պատասխանել է Հայաստանի բնապահպանական խնդիրներով անհանգստացած քաղհասարակության ներկայացուցիչների առաջարկություններին` ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Քաղհասարակության ներկայացուչիչներն ակնկալում էին, որ իրենց առաջարկությունները կընդգրկվեն նոր կառավարության ծրագրում:

Այս կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացրել է. «Ի պատասխան Ձեր 2018 թվականի մայիսի 18-ի վարչապետին ուղղված գրության, հայտնում եմ, որ կառավարության նոր ծրագիրը, որում երկրի զարգացման ուղղություններն ու նպատակները ներկայացված են առավել ընդհանրական դրույթներով, հավանության է արժանացել 2018թ. հունիսի 1-ի կառավարության նիստում:

Միաժամանակ, գնահատելով Ձեր կողմից բարձրացված խնդիրների կարևորությունը, որոնք մշտապես եղել են և հետագայում էլ կհանդիսանան նախարարության ուշադրության կենտրոնում գտնվող հարցեր, կձեռնարկվեն համապատասխան քայլեր՝ դրանց լուծման հնարավորությունները գործողությունների կոնկրետ ծրագրերում ներառելու համար»:

Նշենք, որ առաջարկությունները վերաբերում էին հանքերին, Հայաստանի անտառներին, Սևանա լճին, Հայկական ատոմային էլեկտրակայանին, ՓՀԷԿ-երին, Արարատյան դաշտին և այլն:

Հունիս 12, 2018 at 16:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր