Նախարարությունը նախաձեռնել է ՇՄԱԳ փորձաքննության մասին օրենքի վերաբերյալ հանրային քննարկում

Նախարարությունը նախաձեռնել է ՇՄԱԳ փորձաքննության մասին օրենքի վերաբերյալ հանրային քննարկում
Շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպել է հանրային քննարկում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Այն կկայանա ապրիլի 11-ին՝ ժամը 14:00-ին, Կառավարական տուն 3 հասցեում՝ Շրջակա միջավայրի նախարարության նիստերի դահլիճում։
 
Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել հայտ՝ նշելով անունը, ազգանունը, կազմակերպության անվանումը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն։

Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում (www.e-draft.am) շրջանառության մեջ էր դրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» (ՇՄԱԳՓ) օրենքի նախագիծը, որում առկա մի շարք խնդրահարույց կետեր քաղաքացիական հասարակության վրդովմունքի պատճառն են դարձել: 

Ապրիլ 05, 2022 at 12:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր