2022թ. ապրիլի 12-ին էկոԼուրի մամուլի ակումբում տեղի ունեցավ «Սոցիալ-էկոլոգիական» կոնսորցիումի անդամների հանդիպումը՝ նվիրված «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի ընթացիկ աշխատանքների և արդյունքների քննարկմանը: Քննարկմանը մասնակցել են «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը և լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, «Նոր Հորիզոններ» ՀԿ-ի նախագահ Արթուր Վարդազարյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փոխնախագահ, ծրագրի փորձագետ Աբրահամ Արտաշեսյանը, ծրագրի փորձագետներ Ռոզա Ջուլհակյանը և Միլենա Բաղդասարյանը:
Քննարկվեց սոցիալ-էկոլոգիական քաղաքականության նախնական տարբերակը՝ փաստաթղթի ձևաչափը և դիզայնը, մեթոդաբանությունը, կարգավորող օրենսդրությունը, ինչպես նաև վեց շահառու համայնքներում՝ Ախթալայում և Օձունում, Գորիսում և Սիսիանում, Մարտունիում և Վարդենիսում անցկացված հարցումների, կլոր սեղանների և այլ հանդիպումների ժամանակ ստացված առաջարկությունները:
Հատուկ ուշադրություն դարձվեց առցանց անցկացված հարցումների արդյունքների մշակմանն ու ներկայացմանը: Քննարկվեց նաև առաջիկայում նախատեսվող ֆորումների մասնակիցների կազմն ու ժամանակացույցը:
«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ`
«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
Ապրիլ 14, 2022 at 17:05