ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պատասխանը՝ «Մետալ Գոլդ»-ի նախաձեռնած հանրային քննարկումն անօրինական ճանաչելու քաղհասարակության պահանջի վերաբերյալ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պատասխանը՝ «Մետալ Գոլդ»-ի նախաձեռնած հանրային քննարկումն անօրինական ճանաչելու քաղհասարակության պահանջի վերաբերյալ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը պատասխանել է քաղաքացիական հասարակության նամակին, որով պահանջվում էր ճանաչել անօրինական 2022 թվականի օգոստոսի 18-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրում «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից նախաձեռնած հանրային քննարկումն ու ընկերության կողմից կազմված արձանագրությունը և չընդունել փորձաքննության ընկերության հայտը: 

«Ի պատասխան Ձեր 2022 թվականի օգոստոսի 24-ի գրության հայտնում եմ, որ «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը չի ներկայացվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը փորձաքննության ներկայացվելու դեպքում Ձեր կողմից ներկայացված տեղեկատվությունը հաշվի կառնվի», - նշված է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի պատասխան նամակում:

Հիշեցնենք, որ քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների նամակը՝ ուղղված ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, հասցեագրվել էր նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին, Եղեգնաձոր խոշորացված համայնքի համայնքապետ Դավիթ Հարությունյանին, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանին, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին և ԱԺ ութերորդ գումարման պատգամավորներ Սերգեյ Բագրատյանին, Տրդատ Սարգսյանին ու Արմեն Խաչատրյանին:

 

Օգոստոս 31, 2022 at 13:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր