

Սույն թվականի հոկտեմբերի 19-20-ին աշխարհի պետական զարգացման բանկերը կհավաքվեն «Ֆինանսները միասին 2022» գագաթնաժողովում:
Հռչակված նպատակն է միավորել ուժերը՝ փոխակերպելու ֆինանսական համակարգը դեպի կլիմա և կայունություն: «Կանաչ և արդար անցում դեպի կայուն վերականգնում» թեմայի շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն հիմնական գլոբալ խնդիրները, որոնք ազդում են միլիոնավոր մարդկանց կյանքի վրա և կորոշեն՝ որտեղ ներդնել միլիարդավոր դոլարները:
Հանուն մարդու իրավունքների զարգացման կոալիցիան, որը միավորում է բազմաթիվ երկրների ակտիվիստների, հայտարարություն է տարածել, որում ասված է. «Կրկին որոշումներ կկայացվեն առանց լսելու տեղական համայնքների իրական փորձագետներին, իրավապաշտպաններին, բնիկ ժողովուրդների, ֆեմինիստական խմբերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Կխոսեն «կայունության» մասին՝ միաժամանակ անտեսելով խիստ խնայողության և աճող պարտքի դեմ բողոքի ակցիաները: Կխոսեն «մարդու իրավունքների» մասին՝ անտեսելով նրանց, ովքեր դատապարտում են մարդու իրավունքների խախտումները: Կխոսեն «արդար անցման» մասին՝ առանց տեղ տալու նրանց, ովքեր պաշտպանում են իսկապես կայուն այլընտրանքները:
Կոալիցիան առաջարկում է անցկացնել այլընտրանքային «Իրավունքները՝ միասին. ֆինանսները՝ միասին 2022» ստվերային գագաթնաժողովը/ «Rights In Common - Finance in Common Shadow Summit 2022», որտեղ կներկայացվի այլ տեսակետ և սոցիալական ցանցերում կտարածվեն բոլոր նրանց ուղերձները, ովքեր պետք է լինեն «ղեկին», երբ խոսքը զարգացման մասին է՝ տեղական համայնքները, մարդու իրավունքների պաշտպանները, բնիկ ժողովուրդները, ֆեմինիստական խմբերը, քաղաքացիական հասարակությունը:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն մասնակցում է այլընտրանքային գագաթնաժողովին և ընդգրկվել է զարգացման բանկերի համար իրենց հայտարարություններով հանդես եկող կազմակերպությունների և ակտիվիստների ցուցակում։
Հոկտեմբեր 19, 2022 at 11:32