COP29-ը Բաքվում․ Ադրբեջանի «կանաչ լվացման» օրակարգը․ «Էկոսֆերա»

COP29-ը Բաքվում․ Ադրբեջանի «կանաչ լվացման» օրակարգը․ «Էկոսֆերա»

Նունե Ավետիսյան, hy.armradio.am

Ադրբեջանը, ըստ միջազգային գնահատականների, պարբերաբար խախտում է Կասպից ծովի պաշտպանության կոնվենցիան։ Երկիրը ոչ միայն աղտոտում է բնական միջավայրը, այլև արդեն իսկ զգալի վնաս է հասցրել Կասպից ծովի էկոհամակարգին։

COP29-ի ադրբեջանական օրակարգը և դրա հնարավոր հետևանքները «կանաչ քաղաքականությունում» դարձել են լուրջ մտահոգության առարկա։

Վերջերս Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հաջիզադեն անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ պնդելով, թե իբր «Հայաստանի կողմից վնասակար նյութերի արտանետումներն անդրսահմանային գետեր աղտոտում են Կասպից ծովը»։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, հակադարձելով այս պնդումներին, ներկայացնում է փաստեր Ադրբեջանի կողմից միջազգային կոնվենցիաների խախտումների մասին։

«Ադրբեջանը ոչ միայն ուղղակի աղտոտող երկիր է, այլև միջազգային տարբեր գնահատականներով արդեն իսկ թունավորել է և՛ Կասպից ծովը, և՛ Ապշերոնյան թերակղզին, որտեղ կենտրոնացած է իրենց հիմնական արտադրությունը», - նշում է Զարաֆյանը։

Ըստ նրա՝ աղտոտվածությունն այստեղ հասնում է աստրոնոմիկ թվերի, որոնք արդեն հրապարակված են։ «Ադրբեջանը տարբեր կետերով խախտում է Կասպից ծովի կոնվենցիան, որը տարածվում է ծովին սահմանակից հինգ երկրների վրա։ Ուշագրավ է, որ լռում են նաև միջազգային փորձագետները, որոնք անցկացրել են այդ հետազոտությունը և հրապարակել», - ընդգծում է փորձագետը։

Այս օրերին Բաքվում ընթացող COP29 համաժողովին հայկական կողմը չի մասնակցում։ «Քաղհասարակությունն արդեն իսկ հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ անվտանգային և մարդու իրավունքներին առնչվող խնդիրներից ելնելով, իր ներկայացուցիչները չեն մասնակցի համաժողովին», - եզրափակում է Ինգա Զարաֆյանը։

Նոյեմբեր 18, 2024 at 16:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր