Տեղի ունեցավ Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը

Տեղի ունեցավ Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը

2026թ. փետրվարի 10-ին Երևանում տեղի ունեցավ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հիմնադիր, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդանշական դեմքերից մեկի՝ Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։

ԹԻՀԿ խորհրդի անդամ, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը 2025թ. համար մրցանակը հանձնեց՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանին՝ հանրային շահի, մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում ունեցած նշանակալի ներդրման համար։ Նրա գործունեությունը տարիներ շարունակ ուղղված է եղել բնապահպանական արդարության, թափանցիկության և հանրային վերահսկողության ամրապնդմանը։

Հանրային շահի պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների առաջմղման գործում ունեցած հետևողական ու սկզբունքային աշխատանքի համար մրցանակի էր արժանացել Մուշեղ Հովսեփյանը։ Մուշեղ Հովսեփյանի գործունեությունը նպաստել է ներառական քաղաքականությունների ձևավորմանը և սոցիալական արդարության ամրապնդմանը։Նրա մրցանակը փոխանցեց ԹԻՀԿ խորհրդի անդամ Իզաբելլա Սարգսյանը։

Ամալյա Կոստանյանի անվան մրցանակը ոչ միայն հիշատակի տուրք է նրա կյանքին ու անգնահատելի գործունեությանը, այլև շարունակական կոչ՝ համարձակ, սկզբունքային և անզիջում պայքարի հանուն ժողովրդավարական արժեքների, իրավունքի գերակայության և հանրության բարօրության պաշտպանության։

Փետրվար 12, 2026 at 16:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր