Բնապահպան Սուրեն Գազարյանին 5 տարվա ազատազրկում է սպառնում

Բնապահպան Սուրեն Գազարյանին 5 տարվա ազատազրկում է սպառնում

Tert.am

Ռուսաստանցի բնապահպան Սուրեն Գազարյանին 5 տարվա ազատազրկում է սպառնում նահանգապետի գույքին վնաս հասցնելու համար, հայտնում է Известия-ն:

Երկուշաբթի Ռուսաստանի ՆԳՆ-ի քննչական վարչության Տուապսեի քննչական բաժնի քննիչը Գազարյանին հրավիրել է մեղադրական եզրակացությունը հանձնելու մի քրգործով, որը ռուսաստանյան ԶԼՄ-ները կնքել են «Տկաչովի ամառանոցի ցանկապատը փչացնելու» գործ:

Չնայած Գազարյանի փաստաբանը կրկնակի փորձաքննության միջնորդություն էր ներկայացրել ուրբաթ, երկուշաբթի դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, որի համաձայն՝ բնապահպան Գազարյանը խուլիգանություն է արել, 119 հազար ռուբլու վնաս է պատճառել գույքին, ինչի համար նրան սպառնում է 5 տարվա ազատազրկում:

2011-ի նոյեմբերի 13-ին ակտիվիստներ Սուրեն Գազարյանն ու Եվգենի Վիտիշկոն Տուապսեի մերձակա էլիտար ամառանոցի տարածք էին մտել և դրա ցանկապատին գրել «Սա մեր անտառն է», «Սա մեր հողն է», «Գողերի կուսակցություն» և այլն:

Բնապահպանների պնդմամբ, անտառին վնաս պատճառած ամառանոցը պատկանում է Կուբանի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովին:

Մարտին նախագահ Մեդվեդևը դատախազությանը հանձնարարել էր հատուկ զբաղվել Գազարյանի գործով:

Ապրիլ 11, 2012 at 12:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր