

ԷկոԼուր
«Քաղաքական կուսակցությունների էկոլոգիական ծրագրերի մոնիտորինգ» շարքի հերթական թողարկաման մեջ «ԷկոԼուր»-ը ներկայացնում է «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության 2012թ. նախընտրական ծրագրի բնապահպանությանը նվիրված բաժինը: Շրջակա միջավայրի պաշտպանություն» բաժնում նշված է. «Տնտեսական նախագծերը կիրականացվեն բացառապես շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության փորձաքննության և համապատասխան եզրակացության առկայության դեպքում, դրանց արդյունքները պետք է հասանելի լինեն հանրությանը: Կներդրվի թափոնների և աղբի հետագա կուտակումները սահմանափակող ընթացակարգ: Նոր թափոնների կուտակում կարող է իրականացվել միայն առկա թափոնների և աղբի համապատասխան կառավարման մեխանիզմների գործադրման դեպքում (վերամշակում, վնասազերծում, մեկուսացում, արտահանում և այլն):
Կսահմանափակվի ժամանակակից էկոլոգիական նորմերին չհամապատասխանող տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստան: Կխրախուսվի էլեկտրատրանսպորտի գործունեությունը, կկառուցվեն մետրոյի նոր կայարաններ: Կսահմանափակվի բեռնատար մեքենաների երթևեկությունը Երևանի
մեծ կենտրոնում:
Կարգելվի քաղաքացիների առողջությանը վնասող և սահմանված նորմերի (աղմուկի, փոշու, արտանետումների) խախտումով աշխատող կազմակերպությունների գործունեությունը:
Կվերականգնվեն, կընդլայնվեն կանաչ տարածքները և ջրային ավազանները, հանրային զբոսայգիների քանակը և մակերեսը` զերծ պահելով դրանք առևտրային շահագործումից:
Ապրիլ 16, 2012 at 19:21
