

ԷկոԼուր
Ապրիլի 19-ին ՀՀ կառավարությունը ուժը կորցրած կճանաչի ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Կոնցեսիոն վճարի չափը և վճարման կարգը սահմանելու մասին» N 562-Ն որոշումը, որով սահմանվում էր հանքարդյունաբերության ոլորտում կոնցեսիոն վճարի չափը: Կառավարության այս քայլը պայմանավորված է 2012թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Ընդերքի մասին» նոր օրենսգրքով, որի համաձայն կոնցեսիոն վճար այլեւս չի լինելու:
«Ընդերքի մասին օրենսգիրքն ընդունելուց հետո կառավարությունը չէր կարող որոշումը թողնել ուժի մեջ, որովհետեւ օրենսգրքում կոնցեսիոն վճարը հանված է: Նոր օրենսգրքի մեջ չի ընդգրկվել մեր ոչ մի նկատառում, եւ կառավարությունը, ինչպես որ նպատակահարմար է եղել իրեն, այդպես էլ որոշել է, այդպես էլ գրել են, ու Ազգային Ժողովն այդպես էլ ընդունել է: Նոր օրենսգիրքն ավելի խայտառակ վիճակում է, քան նախկինը: Առանց այն էլ հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ պետական վճարներն այնքան նվազ են, որ կոնցեսիոն վճարը հանելն արդեն ծիծաղելի է: Մեր հանքարդյունաբերությունը մեր տնտեսության զարգացման հետ ոչ մի կապ չունի: Հանքարդյունահանման ավելացմամբ ավելանում է միայն հանքարդյունաբերության ոլորտի սեփականատերերի շահույթի չափը: Ռուսաստանում նավթի, գազի արդյունահանման հետ կապված հարկերն այնքան բարձր են, որ պետությունը հանգիստ կարողանում է ապահովել պետության զարգացումը, սոցիական ծրագրերի իրագործումը, մի բան ինչը չէր կարողանում անել 90-ականներին, երբ օրենքն այն վիճակում էր, ինչ մեր օրենքն այսօր է»,- կարծում է հանքարդյունաբերության ոլորտի իրավաբան Արթուր Ղազարյանը եւ ավելացնում, թափոնների համար չեն վճարում, կոնցեսիոն վճար չեն վճարում, ապա ինչ են պետբյուջե վճարում»:
Ապրիլ 17, 2012 at 20:02
