ՀԱԿ-ի ծրագիր` առաջնահերթությունը առողջությունն է եւ բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը

ՀԱԿ-ի ծրագիր` առաջնահերթությունը առողջությունն է եւ բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը

ԷկոԼուր

«Հայ ազգային կոնգրեսը,  որպես իր տնտեսական և էկոլոգիական քաղաքականության կառուցակարգի հիմքում ընկած քաղաքական դիրքորոշում,  ճանաչում է բնակչության առողջության և բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի առաջնահերթությունը կարճաժամկետ տնտեսական շահով զուգորդվող հասարակական հարաբերությունների նկատմամբ»,- ասված է ՀԱԿ-ի 2012թ. էկոլոգիական ծրագրում: Ծրագիրը շարադրված է  27 էջի վրա, ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիներն են   բնական պաշարների` անտառի, ընդերքի օգտագործումը, հանքարդյունաբերական ոլորտը, տնտեսական զարգացման հաշվեկշիռը եւ վնասները, որոնք պատճառում են շրջակա միջավայրին, գյուղատնտեսական մթերքի անվտանգությունը եւ այլն: Ծրագրում առաջարկություններ կան բնօգտագործման ոլորտում շուկայական տնտեսության տնտեսական մեխանիզմների օգտագործման վերաբերյալ: Զգալի հատված նվիրված է առողջության եւ առողջ շրջակա միջավայրի սահմանադրական իրավունքներին: Կոնկրետ օրինակների վրա մանրամասն ներկայացվում է առկա օրենսդրության եւ կառավարական մարմինների գործողությունների թերությունները, որոնք հանգեցրին շրջակա միջավայրի ոչնչացմանը:  ՀԱԿ-ի ծրագրում նշված է նոր մոտեցումների եւ նոր քաղաքականության անհրաժեշտությունը:

Ապրիլ 24, 2012 at 01:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր