

ԷկոԼուր
ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների նախընտրական շրջանում ինտերնետային լրատվամիջոցներն ամենից ակտիվ լուսաբանել են ՀՀԿ-ի քարոզարշավը: Ընդդիմությունը` ի դեմս ՀԱԿ-ի, հայտնվել է երրորդ տեղում: Իսկ եզրափակող եռյակը, ինչպես եւ ակնկալվում էր, կազմել են կուսակցություններ, որոնք չանցան խորհրդարան: Այսպիսին են ամենից ազդեցիկ 10 ինտերնետային լրատվամիջոցների մոնիտորինգի արդյունքները, որն իրականացրել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն: Ինչպես կարծում է կազմակերպության ղեկավար Սուրեն Դեհերյանը, ցուցանիշների վրա ազդել են բազմաթիվ գործոններ, օրինակ, որ ինտերնետային լրատվամիջոցները հրապարակում են ոչ միայն սեփական նյութերը, այլեւ տպագիր մամուլինը: Եւս ոչ պակաս կարեւոր գործոն է այն, որ օգտագործվել են եւ ավանդական միջոցներ, եւ այլընտրանքային մեդիա-ռեսուրսներ, օրինակ` ուղիղ կապ միջոցառման վայրից (Life Stream):
Շատ բան կախված է եղել կուսակցությունների ռեսուրսներից: Բայց նաեւ չի բացառվում լրատվամիջոցների դիրքորոշումը: Հետաքրքիր է, որ ՀՅԴ-ն ամենից քիչ քննադատված կուսակցությունն է: Իսկ իշխող ՀՀԿ-ն ունեցել է ամենաբարձր ցուցանիշը եւ դրական, եւ բացասական նյութերի առումով:
Մոնիտորինգը, որն իրականացվում է Բաց Հասարակության Հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ, կշարունակվի մինչեւ հունիսի 6-ը: Մեր կողմից ավելացնենք, որ դա հենց այն ժամանակն է, երբ ձեւավորվում է ՀՀ կառավարությունը, եւ դրական ու բացասական գնահատականները հաճախ տրվում են այդ համատեքստում:
Մայիս 24, 2012 at 12:21
