Երեւանի քաղաքապետը եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը խոսում են ֆուտբոլային մարզադաշտի մասին`չունենալով օրինական հիմք

Երեւանի քաղաքապետը եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը խոսում են ֆուտբոլային մարզադաշտի մասին`չունենալով օրինական հիմք

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարություն չի ներկայացվել որեւէ նախագծային փաստաթուղթ` կապված Նորագավիթում նախատեսվող Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր մարզադաշտի կառուցման հետ: Այս մասին Բնապահպանության նախարարությունից «ԷկոԼուր»-ին տեղեկացրեցին սույն թվականի մայիսի 22-ի թիվ 5/33/51308  նամակով:

Այս կապակցությամբ «ԷկոԼուր»-ը հիշեցնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրապարակային հայտարարություններն այն մասին, թե մարզադաշտը կտեղափոխեն այլ վայր, կամ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի բացատրություններն այն մասին, որ ծառերին ձեռք չեն տա, կամ այլ «լավ» եւ «վատ» հայտարարությունները դեռ որեւէ օրինական ուժ չունեն:

Ինչ վերաբերում է տվյալ տարածքի հողերի սեփականաշնորհման խնդրին, ապա «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանի տեղեկացմամբ Շենգավիթի թաղապետ Արմեն Սարգսյանն ընդունել է Նորագավիթի բնակիչներին, եւ որոշում է ընդունվել ուղղակի` առանց աճուրդի, պետական վճարումների հիման վրա սեփականության իրավունք տալ ժողովրդին:

Լուսանկարը` Սիլվա Ադամյանի

Մայիս 29, 2012 at 15:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր