ՀՀ ԱԺ-ում էկոլոգիական օրենսդրությունը Սամվել Բալասանյանի ձեռքերում է

ՀՀ ԱԺ-ում էկոլոգիական օրենսդրությունը Սամվել Բալասանյանի ձեռքերում է

ԷկոԼուր

Էկոլոգիական սեկտորում քաղաքական ղեկավարության առնչությամբ անորոշությունը ցրվում է: ՀՀ Ազգային Ժողովում Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը:

Նա ծնվել է 1954թ. հոկտեմբերի 12-ին Լենինականում (Գյումրի): 

1976թ. ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, 1983թ.` Մոսկվայի սննդի արդյունաբերության ինստիտուտը: Մասնագիտությամբ մանկավարժ-մաթեմատիկոս է, սննդի տեխնոլոգ: 

1976-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1977թ. Լենինականի գարեջրի գործարանում աշխատել է բանվոր, 1978թ. հրուշակեղենի ֆաբրիկայում՝ տեխնոլոգ: 

1992-1999թթ. եղել է գարեջրի գործարանի տնօրեն: 

1999-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր է: Ներկայումս Սամվել Բալասանյանը  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահն է: 

Հունիս 01, 2012 at 11:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր