

ԷկոԼուր
Ամեն տարի հունիսի 5-ին UNEP-ը (շրջակա միջավայրի պահպանման ՄԱԿ-ի ծրագիրը) նշում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը: Այս տարի այդ օրը կնշվի «Կանաչ տնտեսություն, այն ընդգրկո՞ւմ է քեզ»: Հայաստանը կառավարության մակարդակով հայտարարում է «կանաչ տնտեսությանը» կողմնակից լինելու մասին: Բայց կարո՞ղ են արդյոք պաշտոնական անձինք իրենց խոսքի տերը լինել, ովքեր պատասխանատու են էկոլոգիական քաղաքականության համար, նրա համար, որ մեր գետերում ջուրը թունավորվում է արդյունաբերական թափոններով եւ կոյուղաջրերով, կամ նրա համար, որ կառավարությունը թերի է ֆինանսավորում անտառային սեկտորը: Ի՞նչպես կառավարությունը դիմակայեց հասարակության պահանջներին, որպեսզի մեր հարստությունը` մոլիբդենը, ոսկին, պղինձը, այլ արժեքավոր եւ գունավոր մետաղները ծառայեն մարդկանց, այլ օվշորային գոտիներով մասնավոր գրպան չգնան: Ի՞նչ է անում, որպեսզի շրջակա միջավայրը թունավորող ընկերություններն ապագա սերունդներին վճարեն նրա համար, որ նրանց թողնում են մեռյալ գոտիներ: Խթանում, աջակցո՞ւմ է նախաձեռնություններին, որոնք օգնում են պահպանելու օդը, ջուրը, հողերը, լուծելու թափոննների խնդիրը: Էկոլոգիական թեժ կետերից` Սյունիքից, Լոռուց, Գեղարքունիքից, Արարատից, Տավուշից, Արմավիրից, Կոտայքից ստացված մեր ահազանգերն այլ բանի մասին են վկայում:
Կանաչ տնտեսությունը չպետք է միայն կարգախոս լինի, այլ կառավարության, քաղաքական էլիտայի գործելակերպ, եւ այդ ժամանակ այն կարող է բնակչության համար դառնալ կենսակերպ:
Հունիս 04, 2012 at 15:50
