Կառավարության ծրագիր` քամենք ընդերքը մինչեւ վերջին գրամը

Կառավարության ծրագիր` քամենք ընդերքը մինչեւ վերջին գրամը

ԷկոԼուր

Չնայած որ հանքարդյունաբերությունը միայն կարճաժամկետ եկամուտ է ապահովում, մեռյալ գոտիների վերածելով հսկայական տարածքներ, ՀՀ կառավարությունն այն ճանաչեց որպես Հայաստանի Հանրապետության արդյունաբերության առաջավոր ճյուղերից մեկը: «ԷկոԼուր»-ը ներկայացնում է ՀՀ կառավարության 2008-2012թթ. ծրագրից մի հատված. «…արդյունաբերության բնագավառում կառավարության առաջնահերթ

գերակայությունը լեռնամետալուրգիայի զարգացումն է, որը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության առաջավոր ճյուղերից մեկը, զգալիորեն կնպաստի տնտեսության երկարաժամկետ զարգացմանը: Ոլորտն ունի զարգացման հսկայական ներուժ, որի օգտագործման համար անհրաժեշտ է բարելավել օրենսդրական պայմանները՝ դրանք դարձնելով զարգացման համար առավել բարենպաստ»: Այս առումով կառավարությունը կարևորվում է` ծավալների ավելացմանն ուղղված հստակ միջոցառումների իրականացումը,  երկրաբանական հետախուզության ծավալների ավելացումը` ապահովելով նոր հանքավայրերի արդյունավետ շահագործումը: Միաժամանակ նույն ծրագրի բնապահպանական հատվածում ՀՀ կառավարության նպատակներից է  «ընդերքի և բնական պաշարների վերականգնման ու վերարտադրության նկատմամբ վերահսկողությունը»:

Հունիս 05, 2012 at 16:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր