Ոսկե մեդալներ շրջակա միջավայրի պահպանության գործում ներդրում ունենալու համար

Ոսկե մեդալներ շրջակա միջավայրի պահպանության գործում ներդրում ունենալու համար

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը Շրջակա միջավայրի համաշխարհային օրը նշեց Բնության թանգարանում: Շրջակա միջավայրի պահպանության մեջ ներդրում ունենալու համար ՀՀ բնապահպանության նախարարը հանձնեց ոսկե մեդալներ: Պարգեւատրվողների թվում էին ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը, «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչատուր Ղարաբաղցյանին: Իր ողջույնի խոսքում նախարարը նշեց. «Առաջ ասում էին, որ մարդը բնության տիրակալն է, հետէ բնության մասն է: Այժմ մենք կարծում ենք, որ մարդը բնությունն օգտագործողն է, ով դրա համար պատասխանատվություն է կրում»:

«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը ներկայացրեց «Սեւանա լճի էկոլոգիական վիճակի համալիր գնահատում» գիրքը:

Հունիս 05, 2012 at 17:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր