Հասարակությունը պահանջում է չեղյալ համարել ՀՀ ԱԺ-ում հունիսի 20-ի` Սևանա լճի հարցի քննարկումը

Հասարակությունը պահանջում է չեղյալ համարել ՀՀ ԱԺ-ում հունիսի 20-ի` Սևանա լճի հարցի քննարկումը

ԷկոԼուր

Էկոլոգիական հասարակական դաշինքը դիմել է ՀՀ ԱԺ նախագահ պարոն Հովիկ Աբրահամյանին և Աժ Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Սամվել Բալասանյանին` չեղյալ համարելու ՀՀ ԱԺ-ում հունիսի 20-ի` Սեւանա լճի հարցի քննարկումը:   Դիմումում նշված է. «Հունիսի 20-ին Աժ Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովում քննարկման է դրվել Սեւանա լճից 320 միլիոն խմ ջուր բաց թողնելու մասին ՀՀ կառավարության նախագիծը:

Ակտիվ հասարակությունը` Էկոլոգիական հասարակական կազմակերպություններ, Գեղարքունիքի մարզի 20 հասարակական կազմակերպություններ, համայնքների ներկայացուցիչներ դեմ են Սևանա լճից 320 միլոն խմ ծավալով ջրի բացթողմանը, համարում են, որ դա հիմնավորված չէ և այս կապակցությամբ բողոք նամակներով արդեն իսկ դիմել են ԱԺ: Չնայած դրան` հասարակությանը ԱԺ-ի կողմից մերժվեց  մասնակցել հունիսի 20-ին ԱԺ-ում տեղի ունեցող այս հարցի քննարկմանը:

ՀՀ Սահմանադրության, Օրհուսի կոնվենցիայի և ՀՀ օրենքների խախտմամբ է ընդունվում ներկայացված օրինագիծը, մասնագետների մասնակցությունը հանձնաժողովի քննարկմանը խոչընդոտվում է: Այս ամենը կասկածի տակ է դնում նախագծի օրինականությունը, այսպիսով Հայաստանում խախտվում են ժողովրդավարական սկզբունքները և որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության իրավունքը:

ԱԺ-ին ներկայացնում ենք  նաև Սևանա լճի ազդակիր համայնքների անդամների հարյուրավոր ստորագրություններ, որոնք հայտնում են իրենց անհամաձայնությունը վերոնշյալ օրինագծի հետ:

Հաշվի առնելով Սևանա լճի կարևորությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար, նրա ռազմավարական, առանցքային  նշանակությունը մեր պետության կայնուն զարգացման գործում`

 ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

 չեղյալ համարել այս հարցի այսօրվա` հունիսի 20-ի քննարկումը և նշանակել առանձին ընդլայնված քննարկում` հնարավորություն տալով մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերին»:

Հունիս 20, 2012 at 14:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր