Քաղաքացիական նախաձեռնությունները մտահոգված են Հայաստանում մարդու իրավունքների պահպանման հարցերով

Քաղաքացիական նախաձեռնությունները մտահոգված են Հայաստանում մարդու իրավունքների պահպանման  հարցերով

ԷկոԼուր

Քաղաքացիական նախաձեռնությունները մտահոգված են Հայաստանում մարդու իրավունքների պահպանման  հարցերով: Ի պատասխան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Մարդու իրավունքների պաշտպանների հատուկ զեկուցող տիկին Մարգարետ Սեկագյայի հարցմանը` Հայաստանի բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունները և ակտիվիստները ներկայացրել են պարզաբանումներ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանների (ակտիվիստների) գործունեությանը խոչընդոտող օրենսդրության վերաբերյալ:  

Հիմնական մտահոգություններն են.

«1. 2012թ. մարտի 21-ին ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 9-րդ հոդվածները. Հատկապես մտահոգիչ են արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքների գնահատման չափորոշիչների անորոշությունը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում զինված ուժերի օգտագործման հնարավորությունը: Վերջինս հակասում է ՀՀ Սահմանադրությանը և կարող է օգտագործվել քաղաքացիական շարժումների ու նախաձեռնությունների դեմ, եթե օրինակ, բնապահպանները ձեռնարկեն շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը անհամաչափ վնաս պատճառող որեւէ հանքավայրի (օրինակ` Թեղուտի) շահագործմանը խոչընդոտող գործողություններ, քանի որ այդ օբյեկտները ներառված են հատուկ նշանակության օբյեկտների ցանկում:

 2. ՀՀ Քրեական օրենսքրքի 316 հոդվածը, որտեղ իշխանության ներկայացուցչի նկատմամբ՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրումը կամ դա գործադրելու սպառնալիքը սահմանված է չափազանց ընդհանրական, և իրավակիրառ պրակտիկայում այս հոդվածըգործադրվել է խաղաղ ցուցարարների ու իրավապաշտպանների դեմ: Օրինակը` Մաշտոցի պուրակում հանրային տարածքն ու հանրային սեփականությունը ապօրինի շինարարությունից պաշտպանող ակտիվիստների նկատմամաբ կատարված անօրինականությունները:

 3. Դատական մատչելիության սահմանափակումը: Հասարակական կազմակերպությունների մասին օրենքը (հոդված 15), Քաղաքացիական օրենսգիրքը (հոդված 52), 2001թ. ՀՀ կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիան և ՀՀ Սահմանադրական նորմերը թույլ են տալիս հասարակական կազմակերպություններին դատական կարգով պաշտպանելու իրենց կանոնադրական նպատակներից բխող իրավունքները: Այնուամենայնիվ, հանրային իրավունքների պաշտպանությանը վերաբերող դատականնախադեպերը վկայում են, որ հասարակությունը լիովին մեկուսացվել է որոշումների կայացման գործընթացից եւ կայացված անօրինականորոշումները դատարանում բողոքարկելու հնարավորությունից: Այդմասին են վկայում Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ հասարակականկազմակերպությունների, ինչպես նաեւ Երեւանի Ուսանողական այգումիրականացվող շինարարության դեմ ՀՀ քաղաքացիների ներկայացրած դատականհայցերին տրված ընթացքը»:

Հունիս 25, 2012 at 13:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր