Պահանջում են անվավեր ճանաչել խորհրդարանի կողմից ընդունված «Սեւանա լճի մասին» օրենքում կատարված փոփոխությունները

Պահանջում են անվավեր ճանաչել խորհրդարանի կողմից ընդունված «Սեւանա լճի մասին» օրենքում կատարված փոփոխությունները

ԷկոԼուր

Էկոլոգիական հասարակական դաշինքը տարածել է հայտարարություն, պահանջելով Սեւանի խնդրի վերաբերյալ ընդլայնված քննարկում: Հայտարարության մեջ ասված է.

«20.06.2012թ. Էկոլոգիական հասարակակական դաշինքը դիմել էր ԱԺ նախագահ պարոն Աբրահամյանին պահանջով` ներգրավել հանրությանը Աժ Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի  քննարկմանը դրված Սևանա լճից 320 միլիոն խմ ջուր բաց թողնման  մասին ՀՀ կառավարության նախագծի լսումներին: Սակայն հանրությանը մեղմ ասած հնարավորություն չտրվեց մասնակցել վերը նշված նախագծի լսումներին:

ՀՀ Սահմանադրության, Օրհուսի կոնվենցիայի և ՀՀ օրենքների խախտմամբ է ընդունվում ներկայացված օրինագիծը, մասնագետների մասնակցությունը հանձնաժողովի քննարկմանը խոչընդոտվում է: Այս ամենը կասկածի տակ է դնում նախագծի օրինականությունը, այսպիսով Հայաստանում խախտվում են ժողովրդավարական սկզբունքները և որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության իրավունքը: Էկոլոգիական հասարակական դաշինքը նաև դիմել էր այս խնդրով Մարդու իրավունքների պաշտպանին, ում գրասենյակում կազմակերպվել էին լայնածավալ քննարկուներ, և պարոն Անդրեասյանի կողմից հրապարակվել էր հայտարարություն, որտեղ նշված էին մի շարք խախտված օրենքներ` հանրության մասնակցության մասին:

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները և  Սևանա լճի կարևորությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար, նրա ռազմավարական, առանցքային  նշանակությունը մեր պետության կայուն զարգացման գործում`

Չեղյալ համարել այս հարցի` հունիսի 20-ի քննարկումը և նշանակել առանձին ընդլայնված քննարկում` հնարավորություն տալով մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերին»:

Հուլիս 23, 2012 at 15:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր