Սեւանից աննախադեպ քանակությամբ ջուր է բաց թողնվում` 319.2 միլիոն խմ

Սեւանից աննախադեպ քանակությամբ ջուր է բաց թողնվում` 319.2 միլիոն խմ

ԷկոԼուր

Սեւանից աննախադեպ քանակությամբ ջուր է բաց թողնվում: Օգոստոսի 30-ին կառավարությունը հաստատեց ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ներկայացված որոշման նախագիծը, որով Սեւանից ջրի բացթողումների ծավալը կհասնի աննախադեպ ցուցանիշի` 319.2 միլիոն խմ-ի: Նպատակը Արարատյան դաշտավայրի անխափան ոռոգումն ապահովելն է:

Այդպիսով, ՀՀ կառավարությունը հաշվի չառավ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը. որն առաջարկում էր Սեւանից բաց թողնել մինչեւ 280 միլիոն խմ ջուր: Հիշեցնենք, որ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով թույլատրվում է ոռոգման նպատակներով լճից բաց թողնել առավելագույնը 170 միլիոն խմ ջուր, սակայն սույն թվականի հունիսի 22-ին ՀՀ նորընտիր ԱԺ-ն միանգամից 2 ընթերցմամբ ընդունեց վերոնշյալ օրենքի փոփոխությունները, որով Սեւանից 2012թ-ին ոռոգման նպատակով պետք է բաց թողնվի 320 միլիոն խմ ջուր:

Սահմանված չափաքանակից ավելի ջուր Սեւանից բաց թողնվեց նաեւ 2008թ. Սակայն այդ անգամ ՀՀ կառավարությունը բավարարվեց 303 միլիոն խմ-ով:

Օգոստոս 30, 2012 at 14:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր