Ընտրություններ Գավառում. «Ծրագիրը վերցնում են կարդան որ ինչ»

Ընտրություններ Գավառում. «Ծրագիրը վերցնում են կարդան որ ինչ»

ԷկոԼուր

22 ընտրական տեղամասում (Գեղարքունիքի մարզ) սեպտեմբերի 23-ին պետք է տեղի ունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել են գործող քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, «Քյավառ» հեռուստաընկերության տնօրեն Արմեն Գալստյանը, մարզպետարանի աշխատակից Մկրտիչ Զոլյանը, «Վլադ-Արմեն» ՍՊԸ-ի տնօրեն Դմիտրի Իսպիրյանը, Տիգրան Հակոբյանը (ՀՅԴ), Գրիշա Հովեյանը (ՀԱԿ):

«Շատ կուզեի` Գավառի թեկնածուները` գոնե մեկը կամ բոլորը, ծրագրերով հանդես գային ժողովրդի առաջ: Դա կլիներ հեռուստատեսությամբ, դեբատներ տեղի ունենային: Այ, փոխադարձ այսպիսի երկխոսությունների արդյունքում ժողովուրդը կողմնորոշվի, ոչ թե ազգուտակի, բարեկամների թվաքանակից ելնելով, այլ ներկայացրած ծրագրերի արդյունքում: Դա կլինի լավագույն տարբերակը»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց  ընտրական հանձնաժողովի նախագահ Ալբերտ Աղեկյանը:

Գավառի բնակչուհի. «Կարելի է շատ գեղեցիկ բաներ գրել, ծրագրում շատ գեղեցիկ բաներ ներառել, չնայած ասեմ, հիմա ժողովուրդն այդքան էլ ծրագրին չի նայում, բոլորս էլ գիտենք` ինչ ձեւ է կատարվում: Ավելի շատ, ես նեղ շրջանակը ի նկատի ունեմ, բարեկամ, ծանոթ, հարազատ, ինքը տվյալ տեղում է աշխատում, մարդ կա, պարտավոր է, որ իրեն ընտրի, մարդ կա ցանկանում է: Երեւի թե հիմնականում կասեի` պարտավորված  բաներ են, դրա համար էլ ծրագիրը վերցնում են կարդան որ ինչ»:

Լուսանկարը` www.henaran.am կայքի



Սեպտեմբեր 03, 2012 at 12:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր