Օտարերկրյա ընկերությունները չպետք է խառնվեն Կապանի ներքաղաքական կյանքին, կարծում են տեղի ակտիվիստները

Օտարերկրյա ընկերությունները չպետք է խառնվեն Կապանի ներքաղաքական կյանքին, կարծում են տեղի ակտիվիստները

ԷկոԼուր

Էկոլոգիական թեժ կետերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցնում են այդ կետերի յուրահատկություններով: Սեպտեմբերի 9-ին կապանում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Քաղաքապետի թեկնածությունը կարեւոր է գործող բիզնեսի համար:  Կապանում հանքարդյունաբերական ձեռնարկությունը Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատնէ, որը պատկանում է «Deno Gold Mining Company» ընկերությանը:  Ընտրությունների նախօրեին «Կապանի ապագան որոշում է կապանցին» նախաձեռնությունը տարածել է բաց նամակ`ուղղված կանադական «Dundee Precious Metals» ընկերությանըվ  («Deno Gold Mining Company» ընկերության սեփականատերը): Նամակում ասված է. «Կապանում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրվել են երկու կապանցի` ՀՅԴ անդամ Արթուր Աթայանը և ՀՀԿ անդամ Աշոտ Հայրապետյանը:

Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններն անհանգստացնում են Կապանի քաղաքացիներին և հատկապես մեր նախաձեռնության անդամներին: Խնդիրը նրանում չէ, թե թեկնածուները և իրենց թիմերը իրար նկատմամբ ինչ կասեն և որտեղ կասեն, դա իրենք թող որոշեն, դա մեր ներքին Կապան ընտանիքի գործն է: Խնդիրը նրանումն է, որ օտարներն են ցանկանում որոշել Կապանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների ընթացքը:

Սեպտեմբերի 2-ին Կապանում քարոզարշավի ընթացքում ՀՅԴ անդամ Արթուր Աթայանը և կանադական  «Dundee Precious Metals» ընկերության սեփականություն հանդիսացող Կապանում հանքարդյունաբերությամբ զբաղվող «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունը կազմակերպում են համերգ Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ: Մեզ չի անհանգստացնում այն փաստը, որ Կապանում սեպտեմբերի 2-ին ՀՅԴ անդամ Արթուր Աթայանը կազմակերպում է համերգ Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ (դա ընտրություններում ընդունված քարոզչական հնարք է), բայց մենք անընդունելի ենք համարում այս ընտրական փուլում օտարերկրյա ընկերության կամ օտար երկրացու ֆինանսական կամ այլ տիպի օժանդակություն որևէ թեկնածուի օգտին:

«Կապանի ապագան որոշում է կապանցին» նախաձեռնությունը պահանջում է կանադական «Dundee Precious Metals» ընկերության սեփականություն հանդիսացող Կապանում հանքարդյունաբերությամբ զբաղվող  «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության տնօրենությանը մինչև սեպտեմբերի 9-ը զերծ մնալ ֆինանսական կամ այլ ձևի աջակցությունից որևէ թեկնածուի օգտին, այլապես մենք դա կդիտենք, որպես պետական, ազգային անվտանգության խնդիր»:

Կապանից ստացված տեղեկատվության համաձայն` Թաթա Սիմոնյանի համերգը Կապանում տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին: Սակայն Արթուր Աթայանն արդեն հանել է իր թեկնածությունը, եւ այժմ քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված է մեկ թեկնածու` Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Աշոտ Հայրապետյանը:  

Սեպտեմբեր 04, 2012 at 13:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր