

ԷկոԼուր
Երեւանի Եկմալյան փողոցին հարող տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ կճանաչվի: Որոշման նախագիծը կառավարությանը սեպտեմբերի 6-ին կներկայացնի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Բացառիկ գերակա շահ ճանաչված տարածքը մրցույթով կտրամադրվի կառուցապատողին մինչեւ 2016թ. հունվարի 1-ն ընկած ժամկետում 12-14 հարկանի շինությունների կառուցման համար: «Նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ … քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին և խարխուլ շինություններով»,- մասնավորապես նշված է որոշման նախագծում: Կառուցվելու է առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդ, ինչպես նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղեր: Նորակառույց տարածքը կառուցապատվող Գլխավոր պողոտայի հետ միասին հանդիսանալու է որպես ճարտարապետական մեկ համալիր:
Սեպտեմբեր 05, 2012 at 18:54
