Կառավարության որոշմամբ կրճատվում են Արփա-Սեւան թունելի վերականգնման ժամկետները

Կառավարության որոշմամբ կրճատվում են Արփա-Սեւան թունելի վերականգնման ժամկետները

ԷկոԼուր

Սեպտեմբերի 6-ին գործադիրն ընդունեց որոշում, որով կրճատվում են Արփա-Սեւան թունելի վերականգնման ժամկերտները: Թունելի վերականգնման աշխատանքներն իրականանում են ՀՀ կառավարության եւ Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի միջև 2007թ. դեկտեմբերի 12-ին կնքված «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում: Նախատեսված էր, որ թունելի նորոգման աշխատանքները պետք է ավարտվեն 2017թ. դեկտեմբեր ամսին, սակայն կառավարության նոր որոշմամբ համաձայնագրի ժամկետը սահմանվել է մինչեւ 2014թ. դեկտեմբերի 31-ը: Ինչպես պարզ է դառնում պաշտոնական փաստաթղթերից, չի բացառվում, որ հետագայում համաձայնագիրն այլ ժամկետով երկարաձգվի: Փաստաթղթերում բացակայում է տեղեկատվությունը, թե որն է ժամկետների փոփոխության պատճառը, եւ թունելի վերանորոգման աշխատանքների համար որքան գումար է կառավարությունը վարկ վերցրել Աբու Դաբիի զարգացման հիմնադրամից:

Սեպտեմբեր 06, 2012 at 17:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր