

ԷկոԼուր
Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքը մաքրել են բուսականությունից: Զանգվածային ծառահատումների ազդանշանը ստացվել է բնակիչների կողմից (տես ֆոտոշարք`https://picasaweb.google.com/110156801589035265743/New?authuser=0&authkey=Gv1sRgCIWUjYqj0YHPRA&feat=directlink):
«Մի քանի օր է նկատել եմ ֆիզիկայի ինստիտուտի տարածքում զանգվածային ծառահատում: Զանգել եմ բնապահպանության նախարարության տեսչություն, Քաղաքաշինության նախարարություն, սակայն ոչ մի տեղից հստակ պատասխան չեմ ստացել,ասում են, որ ոչ մի օֆիցիալ տեղեկություն չեն կարող տրամադրել: Հետո զանգեցի Երևանի դենդրոլոգին (միայն նրա թույլտվությամբ կարող են ծառեր հատվել կամ ձևափոխվել), խոսեցի վարչության պետի տեղակալի հետ, ասաց բժշկական կենտրոն է կառուցվում և որ ուղարկել են իրենց փորձագետին՝ պարզելու համար տեղի ունեցածը, ու էլ ավել ոչինչ չասաց, հետո էլ թե՝ զանգեք թաղապետին մանրամասների համար:
Մեր շենքի տանիքից երեկ (8/19/2012) մի քանի ֆոտոլուսանկարներ եմ արել»:
ԷկոԼուր-ին հաջողվեց պարզել, որ այդ կենտրոնը կառուցում են ռադիոնուկլիդներ ստանալու ծրագիրը իրականացնելու նպատակով : Ռադիոնուկլիդները օգտագործելու են հիմնականում ախտորոշման նպատակներով, հնարավոր է նաև դեղագործական նպատակներով: Հիշեցնենք, որ ԵրՖԻ-ի, աշխարհի ամենահզոր հետազոտական կենտրոններից մեկի, ճակատագիրը արդեն մի քանի տարի է ինչ անհանգստացնում է գիտական համայնքին: Առաջատար գիտնականները պատրաստ էին զբաղվել ինստիտուտի ճակատագրով, բայց նախկին էկոնոմիկայի նախարար` Ներսես Երիցյանի կողմից չստացան համաձայնություն: ԵրՖԻ-ը միջազգային կենտրոնի վերածելու գործընթացը դադարեցրին: Ներկայումս ԵրՖԻ-ը շարունակում է մնալ նախարարության համակարգում: Ով է կանգնած բժշկական կենտրոնի շինարարության հետևում, դեռևս պարզ չէ:
Սեպտեմբեր 20, 2012 at 13:21
