Աջափնյակի բնակիչները պահանջում են կասեցնել հերթական շինարարությունը կանաչ տարածքում

Աջափնյակի բնակիչները պահանջում են կասեցնել հերթական շինարարությունը կանաչ տարածքում

ԷկոԼուր
 
Աջափնյակի բնակիչները պահանջում են կասեցնել հերթական շինարարությունը կանաչ տարածքում.

«Հարգելի պարոն քաղաքապետ, տեղեկացնում ենք Ձեզ այն մասին, որ Արզումանյան 4 հասցեում գտնվող շենքի դիմացի հանրային կանաչ տարածքում ընթանում է անհասկանալի շինարարություն, որի պատճառով ծառահատվել և վերացվել է կանաչ գոտու մի մասը, փակվել է հետիոտների անցումը, իսկ շենքում առաջացել են նոր ճաքեր: Տարիներ շարունակ շենքը համարվել է վթարային, սակայն 4-րդ կարգից, առանց որեէ համապատասխան ամրեցման աշխատանքներ իրականացնելու վերադասակարգավորվել է 3-ի: Շինհրապարակում չկա փակցված նախագիծ, իսկ մեր հարցերին շինարարություն կատարողները չեն պատասխանում: Փաստորեն տեղի է ունենում ինքնակամ ապօրինի շինարարություն: Ոչ մի բնակիչ նման կառույցի վերաբերյալ տեղեկացված չի եղել և համաձայնություն չի տվել և չի էլ տա:

Առավել ևս, բազմաթիվ անգամ ահազանգվել է սանէպիդկայան` շենքի տակ առնետների առկայության վերաբերյալ: Վերոհիշյալ շինարարության պատճառով, առնետները ակտիվացել են և ներխուժում են բնակարաններ` օգտվելով շենքի տարիներ շարունակ ամրեցման կարիք ունեցող հիմքից:

Ելնելով վերոշարադրյալից և հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջները, խնդրում ենք օրենքով սահմանված ժամկետում մեզ տրամադրել հստակ և մանրամասն տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ.

1.Կա՞ արդյոք ճարտարապետահատակագծային առաջադրանք, քաղաքաշինական փորձաքննության եզրակացություն և շինարարության թույլտվություն տվյալ շինարարության համար: Եթե այո, խնդրում ենք տրամադրել այդ հաստատված եզրակացություններն ու թույլտվությունները:

2. Երբ՞ և ինչպե՞ս են տեղեկացվել շրջակա շենքերի բնակիչները այդ շինարարության մասին:

Մինչ այդ խնդրում ենք միջամտել և կասեցնել ապօրինի շինարարությունը, որպեսզի բնակիչները բնականաբար ստիպված չլինեն այլ միջոցների դիմելու:

06.10.2012 թ.

Հարգանքով` Արզումանյան 4 շենքի բնակիչներ»:

Լուսանկարը` բնակիչների կողմից

Հոկտեմբեր 08, 2012 at 17:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր