

ԷկոԼուր
Հոկտմբերի 10-ին` ժամը 14:00-ին, Օղակաձև զբոսայգու Առագաստ սրճարանին կից այգում տեղի ունեցավ Երեւանի առաջին հեծանվուղու հանդիսավոր բացումը: Այն անցնում է Օղակաձև զբոսայգու ամբողջ երկայնքով` ձգվելով Առագաստ սրճարանին հարող այգուց մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող այգին: «Սրանով սկիզբ է դրվում Երևանում տրանսպորտային նոր ենթակառուցվածքի ներդրմանն ու զարգացմանը, որը, հուսով ենք, շուտով կընդգրկի Երևանի ողջ տարածքը»,- ասված է «Կանաչաստան» ՀԿ-ի Facebook սոցիալական ցանցում տարածած հաղորդագրության մեջ:
Հեծանվուղու բացման արարողությունը ընթացավ կենդանի ջազ համերգ «The Nooz Band»-ի մասնակցությամբ, նկարչի կողմից 3D վարպետության դաս երիտասարդների համար: Ցանկացողներին անվճար հիմքունքով տրվելու են հեծանիվներ նոր հեծանվային արահետով երթևեկելու համար:
Հեծանվուղին նախագծվել է «Կանաչաստան» ՀԿ-ի եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից: Նրանց միջոցներով արդեն իրականացվել են հեծանվուղու նշանների տեղադրման, գծանշման, ինչպես նաև հեծանվային կայանատեղերի տեղադրման աշխատանքները:
Հոկտեմբեր 10, 2012 at 23:52



