

ԷկոԼուր
Գիտնականները, որոնք աշխատում ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում, կարծում են, որ Բուսաբանական այգում տեղի ունեցող ծառահատումները նպատակահարմար և անհրաժեշտ են: Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ, կ.գ.դ Մարինա Օգանեզովան դաշինքի ցանցում տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Այգին վաղուց թարմացման կարիք ուներ: Բայց դրա համար անհրաժեշտ գումար չկար: Տնօրինությունը գտավ մարդկանց, որոնք համաձայնվեցին մաքրել տարածքը»: Հայաստանի բուսաբանական ընկերության նախագահ, պրոֆեսոր Էլիանորա Գաբրիելյան. «Այս արագ աճող բարդիները մեզ մոտ տնկել ենք որպես փորձնական տունկեր: Նրանք ունեն կարճ կյանք: Այս բարդիները արդեն ապրել են իրենց կյանքը` չորանում են: Նրանց պետք է փոխարինել նոր հավաքածուով: Այժմ քննարկվում է տարածքի հարցը…»: Նա կարծում է, որ պետք է փոխել քաղաքի կանաչ տարածությունների պահպանման հանդեպ մոտեցումը. «Երևանում այլանդակություն է տիրում: Մեր մոտ «երիտասարդացնում» են այն ծառերը, որոնք երիտասարդացման կարիք չունեն, օրինակ` սոսին: Նա հազար տարի է ապրում, ի`նչ երիտասարդացում: Երբ կտրում են սոսու կամ փշատերև ծառերի կատարները, նրանք դադարում են աճել: Այդ` առնվազն ոչ գիտական և ոչ խելացի քայլը վարակիչ դարձավ, և այն այժմ օգտագործում են այնտեղ, որտեղ այն հակացուցված է, օրինակ` Հայաստանի հյուսիսային շրջաններում: Վերցնենք, հենց նույն արագ աճող բարդիները: Այդ տեսակը հատուկ տնկում են, որպեսզի արագ փայտանյութ ստանան: Նրանք պահանջում են շատ ջուր. հակառակ դեպքում կչորանան: Նշանակում է` պետք է ծրագիր, որը հաշվի կառնի բոլոր գործոնները: Իսկ կանաչապատման համար անհրաժեշտ են հատուկ տեսակներ: Երևանում այժմ ամենուր աճում են մանրատերև թեղիներ, որոնց վրա հիանալի ձևով բազմանում են ուտիճներ և այլ վնասատուներ: Այն թափվում է`չկատարելով իր կանաչելու գործոնը: Իսկ սոսի չեն տնկում, չնայած որ Սյունիքում կա սածիլների պլանտացիա», - ասում է պրոֆեսոր Գաբրիելյանը:
Հոկտեմբեր 15, 2012 at 16:55
