Բոլորը չէ, որ կիսում են Բնապահպանության նախարարի հրաժարականի պահանջը, կան պայքարի այլ միջոցներ էլ

Բոլորը չէ, որ կիսում են Բնապահպանության նախարարի հրաժարականի պահանջը, կան պայքարի այլ միջոցներ էլ

ԷկոԼուր

48 հասարակական կազմակերպությունների` ՀՀ բնապահպանության նախարարի հրաժարականի պահանջը իրարանցում է առաջացրել լրատվամիջոցներում եեւ սոցիալական ցանցերում: «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը եւ «Բուրգ» ՀԿ-ի նախագահ Արման Վերմիշյանը «168 ժամ» թերթին տված հարզազրույցում մեկնաբանել են իրենց դիրքորոշումը:

«Ո՞վ կլինի նախարար, թե ինչպե՞ս կընտրվի, և այլն, և այլն, դա զուտ Հայաստանի ներքին խնդիրն է և պետության խնդիրն է»

168 ժամ

«Բուրգ» հասարակական կազմակերպությունը չի միացել Էկոլոգիական հասարակական դաշինքի՝ ՀՀ բնապահպանության նախարարի հրաժարականը պահանջող հայտարարությանը՝ կապված «Բուրգի» նախագահի մեկ այլ պաշտոն ունենալու հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց «Բուրգ» հասարակական կազմակերպության նախագահ Արման Վերմիշյանը:

«Ես Հայաստանում ներկայացնում եմ «Կովկասի բնության հիմնադրամը», որի ազգային համակարգողն եմ հանդիսանում, և մեր հիմնադրամի գործընկերն է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը՝ որպես պետական լիազոր մարմին: Մենք չենք խառնվում Հայաստանի Հանրապետության որևէ գործի, և Էկոդաշինքը եթե նման հայտարարություն է իրականացնում՝ դա Հայաստանի ներքին խնդիրն է: Ի պաշտոնե մենք իրավունք էլ չունենք խառնվելու, և, բնականաբար, ո՞վ կլինի նախարար, թե ինչպե՞ս կընտրվի, և այլն, դա զուտ Հայաստանի ներքին խնդիրն է և պետության խնդիրն է: Քանի որ ես ինքս հանդիսանում եմ «Բուրգ» հասարակական կազմակերպության նախագահը, և, բնականաբար, ցանկացած հայտարարություն «Բուրգ» հասարակական կազմակերպության անունից կամ թեկուզ իմ անունից կապվում է անմիջապես  «Կովկասի բնության հիմնադրամի» գործունեության հետ, դրա համար մեր կազմակերպությունը չի միացել այդ հայտարարությանը»,- ասաց Արման Վերմիշյանը:

«Էթիկայից դուրս եմ համարել». Կարինե Դանիելյան

168 ժամ

««Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ն չի միացել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականի պահանջին, քանի որ հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը ժամանակին նախարար է եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց  Կարինե Դանիելյանը` մեկնաբանելով, թե ինչո՞ւ չի միացել բնապահպանական 48 կազմակերպությունների կողմից ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականի պահանջի մասին հայտարարությանը:

«Ես նախարար եմ եղել և գտնում եմ էթիկային կանոններից դուրս, որ ես գնահատեմ նույն պաշտոնում նախարարի աշխատանքը, պահանջեմ նրա հրաժարականը: Պատճառը միայն դա է: Երբեք, ինչքան որ եղել են նախարարների հետ կոնֆլիկտներ և նույնիսկ դատի տալու խնդիր է եղել, ես դրան չեմ խառնվել: Էթիկայից դուրս եմ համարել»,-  նշեց  «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ  նախագահ Կարինե Դանիելյանը: Վերջինս կարծում է, որ պայքարել պետք է այլ կերպ:

Հոկտեմբեր 16, 2012 at 12:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր