Ընտրություններից հետո. «Ասում էին` պահ, էդ ո՞վ է էստեղ ծրագիր հասկանում»

Ընտրություններից հետո. «Ասում էին` պահ, էդ ո՞վ է էստեղ ծրագիր հասկանում»

ԷկոԼուր

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին խոսակցությունները դեռ չեն դադարում: Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչները պատմում են. «… նրանք հովանավորում են եւ ասում են, որ գնում ես ընդեղ, ինչ խախտում անես, եւ կուսակցությունն է թիկունքիդ կանգնած, եւ մարզպետարանը, եւ ամեն ինչ: Ինչ ուզում ես արա, մենակ անցնես: Ըստեղ էս հասարակ ժողովուրդը ի՞նչ կարա անի: …  Մի պահ եկել հասել էինք նրան, որ համայնքներում գոնե տեղականում մաքուր էր, էսօր արդեն էդ էլ… Առաջ գոնե ընտրական հանձնաժողովի  նախագահ, քարտուղար ընտրում էր այդ հանձնաժողովը, իսկ հիմա վերեւից նշանակվում է…: Էդ էլ են ժողովրդի ձեռքից վկալել… Ես մարզերում չեմ տեսնում ինչ-որ գաղափարագրություն կամ քաղաքականություններ, ես տեսնում եմ միայն ընտրաբիզնես:… Զարմանում եմ, որ մարդիկ քաղաքական ուժեր են, մտել են  քաղաքականության մեջ, բայց իրականում նրանք գաղափար չունեն… Երբ մեկ-մեկ հարց էր լինում, ասում էինք` տվեք Ձեր ծրագիրը, ասում էին. «Պահ, էդ ո՞վ է էստեղ ծրագիր հասկանում»:



Հոկտեմբեր 17, 2012 at 16:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր