«Եթե քաղաքական ուժերը չեն կայացել, ապա ի՞նչ են պահանջում ժողովրդից»

«Եթե քաղաքական ուժերը չեն կայացել, ապա ի՞նչ են պահանջում ժողովրդից»

ԷկոԼուր

Ընդամենը մեկ ամիս է, ինչ վերջացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, բայց տպավորություն է, թե տեղական ընտրությունների մասին արդեն մոռացել են, եւ բոլորը զբաղված են միայն գալիք նախագահական ընտրություններով: Բայց համայնքների բնակիչները, որտեղ անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, չեն մոռացել եւ մինչ օրս զգում են ճնշման եւ վախի մթնոլորտը:  

«Արեգունի» զարգացման ՀԿ-ից Գայանե Խաչատրյանը Գեղարքունիքւմ տեղի ունեցած ընտրությունների մասին ասում է.  «Ես զարմացա, որ Դաշնակցության թեկնածուն շատ հեշտ պիտի մարզպետի թելադրանքով,  եթե ասի, դու հանի, ինքը հանի: Բա եթե քաղաքական կամք ունեք, կանգնեք, պայքարեք:  …Եթե քաղաքական ուժերը չեն կայացել, էսօր ժողովրդից ի՞նչ պիտի պահանջեք»:

«Տարածքային կառավարման եւ հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի Ճամբարակի տարածքային համակարգող Իրինա Հովհաննիսյանն էլ ասում է. «Անպատժելիության մթնոլորտն այնքան շատ է, որ դիտորդը մտածում է, որ ավելի լավ է` ինքը լռի, որովհետեւ, միեւնույնն է, ինչ էլ լինի, հօգուտ իրեն չի լինի:… Եթե դուք ստուգեք փաստաթղթերը եւ արձանագրությունները, դուք կտեսնեք, որ ինքը օրինական է ընտրվել, բայց ստվերում ինչ կա, դա արդեն մեկ այլ հարց է: Ըստ փաստաթղթի, ինձ թվում է` լեգիտիմ է եղել ընտրությունը, բայց դե ֆակտո ոնց որ ամբողջ Հայաստանում, կամ մեծ մասում` համայնքների. պարզ է, որ տարբեր մեթոդներ կիրառում են»:

Թթուջուր համայնքի բնակիչ. «Ես 5 երեխա ունեմ, 2 ուսանող ունեմ, մի աշխատող եմ: էդ էլ` աշխատանքս կորցրի, ինձ ճնշող բաներ շատ կա, ես չեմ կարող խոսել: Գիտեք ինչ կա, եթե մնա արդարությանը, ես իմ կյանքը արդարությանը կզոհեմ, բայց ինձանից այլ բան միք պահանջի: Ես երեխա ունեմ, որին ստեղծել եմ, որին արյան գնով էլ լինի, պիտի պահեմ, իր նպատակին հասցնեմ:… Ոնց բացատրեմ, ես` ինքս, ինձ մարդ չեմ զգում: Իմ հանդեպ կիրառվել է այդքան ուժ, ես ոչ մի բան չեմ կարացել անեմ: Ու ոչ միայն իմ, իմ հասուն տղու»:



Հոկտեմբեր 24, 2012 at 18:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր