Ստվերային զեկույց Եվրամիությանը

Ստվերային զեկույց Եվրամիությանը

ԷկոԼուր

«ԷկոԼուր» Էկոլոգիական հասարակական դաշինքի ցանցով ստացավ «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնության կողմից Եվրամիությանը ներկայացված ստվերային զեկույց: Նախաձեռնությունը զեկույցում  մանրամասն հիմնավորել է, որ Հայաստանի կառավարությունը Գործընկերության և համագործակցության համաձայնագրի գործողությունների պլանի շրջանակներում չի ապահովել մի շարք անհրաժեշտ պայմաններ:

«Դրանով կառավարությունը ձախողել է Եվրամիության հետ առավել սերտ համագործակցություն սկսելու համար նախապայման հանդիսացող առանցքային հարցերի կարգավորումը, որոնցից են, ի թիվս այլնի`

  • իր միջազգային պարտավորությունները չհարգելը,
  • պետությանը տրված հսկայական դրամաշնորհային ծրագրերում կոռուպցիոն ռիսկերը,
  • Օրհուսի կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտմամբ բնապահպանական ՀԿ-ներին դատարան դիմելու իրավունքից զրկելը,
  • գյուղացիների մասնավոր սեփականության իրավունքը ոտնահարելը,
  • հանքարդյունաբերության հետևանքով առաջացող բնակչության առողջապահական խնդիրները արհամարհելը,
  •  բնապահպանական օրենսդրության բացը,

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեխանիզմների բացակայությունը և այլն»:

Հիշեցնենք, որ «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնությունը պայքարում է Հայաստանի Լոռում արզում գտնվող Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դեմ: Թեղուտի հանքավայրը շահագործելու համար  հատվում են տեղի սաղարթախիտ անտառները:

Նոյեմբեր 05, 2012 at 12:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր