Կփովխեն ընդերքի պետական տեսչության խնդիրներն ու նպատակները

Կփովխեն ընդերքի պետական տեսչության խնդիրներն ու նպատակները

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը փոխում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության նպատակներն ու խնդիրները: Նոյեմբերի 8-ին գործադիրը փոփոխություն կկատարի 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1577-Ն որոշման մեջ:

Փոփոխությունների համաձայն Տեսչության նպատակները և խնդիրներն են լինելու մասնավորապես.

1) ընդերքօգտագործման վերաբերյալ օրենսդրության նորմերի կատարման նպատակով պետական վերահսկողության ապահովումը.

2) իր իրավասության սահմաններում oգտակար հանածոների պաշարների շարժի, հանքավայրերի պետական հաշվառման և հաշվետվությունների ներկայացման` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգի պահպանության ապահովումը.

3) Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին համապատասխան ընդերքօգտագործման ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և համապատասխան որոշումների կայացման ապահովումը.

4) ընդերքօգտագործման հետևանքով ընդերքի վրա վնասակար ներգործությունների կանխարգելմանն ու նվազեցմանը նպաստելը.

5) օգտակար հանածոների (բացառությամբ` ստորերկրյա քաղցրահամ ջրերի) արդյունահանման սահմանված չափաքանակների գերազանցման և ընտրովի շահագործման կանխարգելումը:

Նոյեմբեր 08, 2012 at 12:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր