Բնապահպանական տեսչության գնահատականով շրջակա միջավայրին ընդամենը 5 օրվա ընթացքում պատճառված վնասը կազմել է 3 640 000 դրամ

Բնապահպանական տեսչության գնահատականով շրջակա միջավայրին ընդամենը 5 օրվա ընթացքում պատճառված վնասը կազմել է 3 640 000 դրամ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության գնահատականով շրջակա միջավայրին 2012 թվականի նոյեմբերի 12-ից 16-ն   ընկած    ժամանակահատվածում   պատճառված վնասը կազմում է 3 640 000 դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարության տարածած մամլո հաղորդագրության համաձայն` Լոռիում եւ Տավուշում արձանագրվել են անօրինական հատումներ: Կոտայքի մարզում արձանագրվել է արտանետումներից եւ թափոններից հողերի պահպանության  խախտումներ:  Սյունիքի մարզում արձանագրվել է արդյունաբերական թափոններով հողերի աղտոտում «Deno Gold Mining» ընկերության պոչամբարի պոչատարի վթարի արդյունքում: Տուգանքը կազմել է 2880000 դրամ: Սյունիքի մարզում նաեւ արձանագրվել է որսի կանոների խախտում:

Վառելափայտի տեղափոխման կանոնների խախտման համար տուգանվել է 4  մարդ:

Նոյեմբեր 19, 2012 at 15:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր