

ԷկոԼուր
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել ՀՀ տարածքի ընդերքօգտագործման հայեցակարգի մշակման առաջարկին: Հարցը քննարկվել է նոյեմերի 3-ին ՀՀ նախագահի` ՀՀ Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին «Առողջ Հրազդան» նախաձեռնող խմբին ուղղված պատասխան նամակում տեղեկացրել է Հանրային խորհուրդը:
Ինչպես www.aarhus.am կայքում տեղեկացնում է Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող Անահիտ Մնացականյանը, «Առողջ Հրազդան» նախաձեռնությունը նամակ էր ուղարկել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին` առաջարկելով ժամանակավորապես դադարեցնել երկրում նոր մետաղական հանքերին ընթացք տալը և ոլորտում ծավալվող գործընթացները ուսումնասիրելու նպատակով` կառավարությանն առընթեր ստեղծել համապատասխան մասնագետներից և բնապահպաններից կազմված մարմին: Խումբը առաջարկել էր նաև մշակել հայեցակարգ, որը բնապահպանական խնդիրներին համահունչ համակողմանի կհամակարգի Հայաստանի բոլոր տարածաշրջանները:
Նոյեմբեր 19, 2012 at 16:05
