

ԷկոԼուր
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ի թիվս մի շարք հարցերի անդրադարձել է մարզում ապօրինի ոսկեխուզությանը, Սեւանա լճից ձկնագողությանը եւ ապօրինի անտառահատումներին: «Մարզի յուրահատուկ հիմնախնդիրներից է ապօրինի ոսկեխուզությունը, որի հաշվին հարստացողներն առանց վարանելու հանքախորշում խեղվելու կամ մահվան են ուղարկում այսպես կոչված «չղջիկներին»՝ տնայնագործ ոսկեխույզներին, հատկապես երիտասարդներին ու պատանիներին»,- գրում է ոստիկանության պաշտոնական կայքը: Աղբյուրը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանապետը հանդիպման ընթացքում ընդգծել է ապօրինի ձկնորսության դեմ պայքարի կարևորությունը Սևանի բնական պաշարների վերականգնման և ընդհանրապես մարզի ապագայի համար:
Ներկայացնելով անտառի պահպանման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները` Վլադիմիր Գասպարյանը շեշտել է, որ ոստիկանության գործողությունները ոչ թե գյուղացու, այլ գյուղացու անտառը ոչնչացնողների դեմ են:
Լուսանկարը` www.police.am կայքի
Նոյեմբեր 19, 2012 at 17:33
