

ԷկոԼուր
Նոյեմբերի 20-ին ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Կովկասի բնության հիմնադրամի տնօրեն Դեյվիդ Մորիսոնի հետ քննարկել է 2012թ. Կովկասի Բնության հիմնադրամի կողմից Բնության հատուկ պահպանվող տարածքներին (ԲՀՊՏ) տրվող ֆինանսավորման և կատարված գործի արդյունքներ: Կողմերը եզրակացության են եկել, որ դրական տեղաշարժեր կան, , բայց դեռ խնդիրներ կան` կապված ԲՀՊՏ-ների կառավարման պլանների եւ պահպանման հարցերում: Ինչպես նշված է նախարարության տարածած մամլո հաղորդագրության մեջ, նախարար Արամը Հարությունյանը հայտնել է, որ այն խնդիրները, որոնք արձանագրվել են 2012թ., գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո:
Խնդիրների շարքում առանձնացվել են պահպանվող տարածքներում տեխնիկական վերազինման և աշխատակիցների խրախուսման համակարգերի ներդրման մասին հարցերը:
Նոյեմբեր 20, 2012 at 17:19
