

www.armweeklynews.am
Ադրբեջանը որոշել է հրաժարվել ԽՍՀՄ-ի և Իրանի միջև կնքված համաձայնագրերից Նախիջևանի ջրամբարի և Արաքսից ջրառի վերաբերյալ
Իրանն առաջարկություն էր ներկայացրել Ադրբեջանին Արաքսի ջրերը Ուրմիա լիճ ուղղելու վերաբերյալ: Առաջարկը նախատեսում էր ջրառ կատարել Նախիջևանի արհեստական ջրամբարից, քանի որ այդ ջրամբարի կառավարումը և իրավական հարաբերությունները կարգավորվում են դեռևս 1970 թվականին ԽՍՀՄ-ի և Իրանի միջև կնքված պայմանագրով:
Իրանն իր առաջարկի մեջ հղում էր կատարվել 1970 թվականի միջպետական պայմանագրին, որը վերաբերում է Նախիջևանի ջրամաբարից ջրառին և հիդրոկայանների գործունեությանը:
Այդ պայմանագիրը հիմնվում է 1959 թվականին ԽՍՀՄ-ի և Իրանի միջև Արաքսի ջրերի օգտագործման պայմանագրին, որը նախատեսում է կողմերի համար ջրօգտագործման 50/50 հարաբերությամբ իրավունք:
Ադրբեջանի բնապահպանության նախարաությունը առաջարկություն է ներկայացրել արտգործնախարարությանը, որտեղ առաջարկվում է Իրանի հետ Արաքսից ջրառի համար հիմք ընդունել ոչ թե 1959 և 1970թթ. ԽՍՀՄ-ի և Իրանի միջև կնքված Արաքսից ջրառը կարգավորող պայմանագրերը, այլ` 1992 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտը Միջազգային գետերի օգտագործման կանոնները, որին Ադրբեջանը միացել է 2000 թվականին:
Հելսինկյան ակտում միջազգային գետերի ջրերի օգտագործման յուրաքանչյուր երկրի չափաբաժինը պայմանավորում է այդ երկրի տնտեսական, բնակլիմայական, բնակեցվածության աստիճանի և այլ պայմաննրերի հիման (շուրջ մեկ տասյակ):
Այն բանից հետո, երբ Իրանը և Հայաստանը Արաքս գետի վրա սկսեցին Մեղրի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները, Ադրբեջանը փորձում է խանգարել դրա շինարարությանը, պնդելով, որ Իրանը գերազանցում է Արաքս գետից ջրառի իր 50 տոկոս փայաբաժինը;
Թեև Իրանի արտգործնախարարությունը մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Մեղրի ՀԷԿ-ից Արաքսի ջրերը ոչ մի տեղ չեն “անհետանալու”, այլ միայն էլեկտրաէներգիա են արտադրեկու և կրկին նույն չափով հոսել դեպի Կասպից ծով, միևնույն է, Ադրբեջանն անդրդվելի է:
Այս հարցն իր սրությունը ստացավ նաև այն բանից հետո, երբ Իրանն առաջարկ ներկայացրեց Ադրբեջանին Նախիջևանի ջրամաբարից իրեն հասանելիք 50 տոկոս ջրի քանակը Ուրմիա լիճ տեղափոխելու համար` հիշեցնելով Իրանի և ԽՍՀՄ-ի միջև կնքված 1959 և 1970թթ պայմանագրերը:
Ինչը նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը որպես պատրվակ օգտագործել և թույլ չտալ Իրանին Նախիջևանից իրեն հասանելիք ջրաքանակն օգտագործել իր հայեցողությամբ:
Նոյեմբեր 21, 2012 at 16:19
