

ԷկոԼուր
Նոյեմբերի 30-ին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հանդիպել է ԵԱՀԿ Սյունիքի ծրագրերի իրականցման գրասենյակի պատասխանատուների հետ: Ինչպես տեղեկացնում է Կապանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները Կապանի քաղաքապետին են հանձնել Հարավային Սյունիքում զբոսաշրջության խթանման նպատակով իրենց կազմակերպության կողմից տպագրված բրոշյուրի մի քանի օրինակ եւ կարծիք հայտնել, որ Հարավային Սյունիքում տուրիզմի, առավելապես էկոտուրիզմի զարգացման մեծ հնարավորություններ կան: Հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ մարզի դիվերսիկացման ծրագրին, որը, մասնավորապես, ենթադրում է նոր արտադրությունների կազմակերպում ու նոր աշխատատեղերի ստեղծում` ոչ հանքարդյունաբերական ձեռնարկություններում: Իր հերթին Աշոտ Հայրապետյանը նշել է, որ շուտով քաղաքապետարանը կունենա բնապահպանության եւ տուրիզմի հարցերով զբաղվող մասնագետներ:
Դեկտեմբեր 05, 2012 at 14:37
