

ԷկոԼուր
“ԷկոԼուր”-ը ներկայացնում է “Մեղրաձորում ցիանային արտադրության վերաբերյալ հասարակական լսումներից 2 ժամ առաջ” վիդեոռեպորտաժը:Ռեպորտաժում ներկայացված է Մեղրաձորի գյուղապետի կարծիքը: Մեղրաձորում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցան ցիանային արտադրության վերաբերյալ հասարակական լսումները: Նախագիծը ներկայացրել էր “Մեղրաձոր Գոլդ” ընկերությունը, որը շահագործում է Մեղրաձորի ոսկու հանքավայրը: Ընկերությունը հանքավայրի վերամշակող արտադրության՝ հանքաքարի ջարդման-տեսակավորման արտադրամասի ակտիվները մեկ տարի առաջ ձեռք է բերել ռուսական “GeoproMining Gold” ընկերությունից: Վերջինիս հետ պայմանավորվածության համաձայն՝ “Մեղրաձոր Գոլդ” ընկերությունը հանքաքարը տեղափոխում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա, որտեղ ստանում են Դորե համաձուլվածք: Այժմ “Մեղրաձոր Գոլդ”-ը մտադիր է անկախ դառնալ եւ կառուցել սեփական ոսկու կորզման արտադրությունը:
Մինչ լսումների սկսվելը մենք խնդրեցինք Մեղրաձորի գյուղապետ Կառլեն Հովհաննիսյանին պատասխանել մի քանի հարցերի՝ 1) ինչպես է նա գհնահատում Մեղարձորի էկոլոգիական վիճակը՝ կապված ոսկու բաց արդյունահանման եւ դրա հետ կապված ռիսկերի հետ, 2)արդյոք նա ծանոթ է Մերաձորում ցիանային արտադրության կառուցման նախագծին եւ ինչ կարծիք ունի նախագծի մասին:
Մեղրաձորի գյուղապետ Կառլեն Հովհաննիսյան. “… Որ ասեմ` ազգաբնակչության վրա որեւիցե ազդեցություն թողնել, ես նմանատիպ բաներ չեմ լսել, բողոքներ չեն եղել: Մի 10 օր առաջ են ինձ ներկայացրել նախագիծը, ծանոթացել եմ: Դե դա մասնագիտական բնույթի հարցեր են: Ես չեմ կարող ներկայացնել, քանի որ ես մասնագետ չեմ: …Հայտարարություն է տրվել` լսումներ անցկացնելու Մեղրաձորի ազգաբնակչության հետ: …Հայտարարությունը երբ որ ես ստացա, արդեն բնակիչները մոտեցել են ինձ, հետաքրքրվել են, եւ այսօր էլ մասնակցելու են լսումներին, որոշենք, թե միտք ունի նման արտադրամաս Մեղրաձոր գյուղում կառուցել, թե ոչ: Գլխավորը բնապահպանական հարցերն են, այսինքն` մթնոլորտի աղտոտման եւ թունավոր նյութեր օգտագործելու հարցերը, թե տվյալ նյութերն ինչպես են հեռացվում, ինչ կարգով է կատարվում: Այսօր մեզ կիրազեկան դա”:
Լսումների հենց սկզբից Մեղրաձորի բնակիչների տրամադրվածությունը մարտական էր: Այդ մասին հաջորդ ռեպորտաժում:
Դեկտեմբեր 07, 2012 at 02:01
