

ԷկոԼուր
2012 թվականի դեկտեմբերին, երբ բոլորը կառույցները սկսում են ամփոփել տարին, պատրաստվում են տոներին, երբ եղանակային պայմանները վատանում են, եւ ճանապարհները ծածկվում են ձյունով ու սառույցով, Հայաստանի հանքարդյունաբերական ընկերություններն ակտիվորեն սկսում են հասարակական լսումներ կազմակերպել նոր հանքերի բացման, հների ընդլայնման, ցիանային տեխնոլգիաների կիրառման եւ այլ գործունեության համար: Միայն դեկտեմբերի 1-ից 20-ն ընկած ժամանկահատվածում նշանակվել է 8 հասարակական լսում, որոնք են`
1. ս.թ դեկտեմբերի 5-ին ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձորի գյուղապետարանում` «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «ոսկու կորզման արտադրամասի» նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ
2. ս.թ դեկտեմբերի 6-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետարանում` «Արարատ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հանքային և քաղցրահամ ջրերի արտադրության նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ
3. ս.թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղապետարանում` «Գաջ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Ջրվեժի գիպսարար կավերի և բազալտի հանքավայրի ընդերքի տեղամասի ընդլայնման նախագծի մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, պետական մարմնի և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքի հասարակական լսումները
4. ս.թ դեկտեմբերի 13-ին ՀՀ Սյունիքի մարզի Անգեղակոթի գյուղապետարանում` «Չոր-Զոր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Անգեղակոթի բազալտի հանքավայրի Չոր-Զոր տեղամասի նախագծի փոփոխության վերաբերյալ հասարակական լսումներ
5. ս.թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ Լոռու մարզի Շամլուղի քաղաքապետարանում` «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Շամլուղի պղինձ-կոլչեդանային հանքավայրի նախագծի փոփոխության վերաբերյալ հասարակական լսումները
6. ս.թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձորի գյուղապետարանում` «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Ոսկու կորզման արտադրամասի» նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ
7. ս.թ դեկտեմբերի 18-ին ՀՀ Սյունիքի մարզի Լիճքի գյուղապետարանում` «Թաթսթոն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Լիճքի պղնձի հանքավայրի բաց շահագործման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ
8. ս.թ դեկտեմբերի 18-ին Սյունիքի մարզի Վարդանիձորի գյուղապետարանում` «Թաթսթոն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Այգեձորի պղնձամոլիբդենային հանքավայրի /Թղկուտի տեղամաս/ շահագործման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ:
Ընդորում նշենք, որ ընկերություններն այնպես են շտապում, որ չեն հասցնում իրենց նախագծերը պատշաճ ձեւով տեղադրել ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում: Այսինքն` նախագծի հղումը կա, բայց ինքը` նախագիծը, չկա: Անհասկանալի է միայն, թե ինչու է այդ ամսաթվերի հետ համաձայնվում Բնապահպանության նախարարությունը, որը, Օրհուսի կոնվենցիայի համաձայն, պարտավոր է ապահովել հասարակայնության լիարժեք մասնակցությունը հասարակական լսումներին:
Դեկտեմբեր 12, 2012 at 12:17
