Մեղրաձորում ցիանային արտադրության նախագծի երկրորդ հասարակական լսումները

Մեղրաձորում ցիանային արտադրության նախագծի երկրորդ հասարակական լսումները

ԷկոԼուր

Դեկտեմբերի 17-ին Մեղրաձոր գյուղում տեղի ունեցան «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Ոսկու կորզման արտադրամասի» նախագծի վերաբերյալ երկրորդ հասարակական լսումները: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց լսումների մասնակից, Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող եւ «Առողջ Հրազդան» նախաձեռնող խմբի անդամ Ժոռա Առաքելյանը, նախագծողները նախնական նախագծի մեջ որոշակի փոփոխություններ են կատարել:

«Փոփոխություներից մեկը  վերաբերում է մաքրման կայանին, որը բացակայում էր առաջին նախագծում: Երկրորդ, մեր «Առողջ Հրազդան» նախաձեռնող խումբը հարց դրեց այն մասին, թե  ինչ տեխնոլոգիա է կիրառվելու փակ շրջանառու համակարգի համար, որպեսզի թունավոր արտանետում չլինի: Եւ այժմ փոփոխված նախագծով ընկերությունը նախատեսել է հատուկ ֆիլտրերի կիրառում: Եւ երրորդ, ընկերությունն ընդունել է մշտադիտարկում իրականացնելու պահանջը»,- ասաց Ժոռա Առաքելյանը: «ԷկոԼուր»-ի այն հարցին, թե արդյոք «Առողջ Հրազդան» նախաձեռնող խումբը համաձայն կլինի ցիանային արտադրության կառուցման նախագծի հետ, եթե առաջադրված հարցերն ու առաջարկություններն ընդունվեն, Ժոռա Առաքելյանը պատասխանեց, որ ոչ, նախաձեռնող խումբը ցիանային արտադրությանը դեմ է:

Հիշեցնենք, որ նախագծի առաջին լսումները տեղի են ունեցել դեկտեմբերի 5-ին: Լսումների արձանգրությունը միեւնույն օրը չի կազմվել: Այն չի ներկայացվել նաեւ երկրորդ լսումների ժամանակ:

Դեկտեմբեր 19, 2012 at 16:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր