

ԷկոԼուր
Դեկտեմբերի 20-ին Բնապահպանության նախարարությունը հրավիրում է հասարակայնության ներկայացուցիչներին` քննարկելու նրանց կողմից առաջադրված Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականի պահանջը: Հանդիպումը կանցկացնի նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը: «Թռչկան», «Խոսրովի արգելոց» «Ջերմուկը հանք չի դառնա», «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու հանդիպմանը: Նրանց տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Նշյալ բողոքը և պահանջները նոյեմբերի 5-ին պաշտոնական նամակի տեսքով ներկայացվել են նաև ՀՀ վարչապետին և գլխավոր դատախազին: Օրենքով սահմանված 30-օրյա ժամկետում մեր նամակներին պաշտոնական պատասխան ստանալու փոխարեն… հրավիրում են մեզ դեկտեմբերի 20-ին` ժամը 17.00 ին, մասնակցելու ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ պարոն Ս. Պապյանի մոտ տեղի ունենալիք քննարկմանը… Հարգանքով վերաբերվելով այդ հրավերքին, ամեն դեպքում ստիպված ենք հրաժարվել, քանի որ մեր բարձրացրած հարցերի լուծումը մենք տեսնում ենք այն պետական մարմիններում, ում դիմել ենք… Պահանջում ենք ՀՀ վարչապետից և գլխավոր դատախազից պաշտոնապես պատասխանել դեռևս նոյեմբերի 5-ին իրենց ներկայացված մեր դիմումներին, այլ ոչ թե վերահասցեագրել դրանք այլ պետական մարմինների»:
Դեկտեմբեր 20, 2012 at 13:37
