

ԷկոԼուր
Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է Դալմայի այգիների հարակից տարածքներում «Նոյլենդ» պատմահնագիտական եւ զբոսաշրջության կենտրոն եւ «Արթսիթի» արվեստի ու զբոսաշրջության կենտրոն կառուցել:
Քաղաքաշինական այս եւ այլ ներդրումային ծրագրերի իրականացման մասնակցելու հայտարարությունը քաղաքապետարանն արել է 2011թ. մայիսի 18-ին: Այս մասին նշված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
Ըստ այդմ Դալմայի այգիների հարակից տարածքներում նախատեսվում է կառուցել «Նոյան Տապան» լեգենդին համապատասխան թեմատիկ այգի, հանգստի վայր, Ժամանակակից արվեստի թանգարան, պատկերասրահ, այգի, առանձնատներ արվեստագետների համար: Սակայն նշված չէ այդ ներդրումային ծրագրերում, թե Դալմայի այգիներին հարակից որ տարածքներն են տրամադրվելու կառուցապատման համար: Հիշեցնենք, որ Դալմայի այգիների կառուցապատումը սկսվել է դետ 10 տարի առաջ: Արդյունքում քաղաքը կորցրեց պատմամշակութային կանաչ համալիրը մրգատու ծառերի հետ միասին, իսկ այդ այգիների հողօգտագործողներն այդ 10 տարիների ընթացքում ամեն չորեքշաբթի բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Պարբերաբար նրանց խոստանում են փոխհատուցել պատճառված վնասի համար:
Դեկտեմբեր 24, 2012 at 17:31
