

ԷկոԼուր
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունն անհանգստացած է այն հարցով, որ Սյունիքի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերը իրանական Արեւելյան Ադրբեջան նահանգին վարձով տալու մասին Հայաստանի եւ Իրանի բանակցություններն անցնում են փակ մթնոլորտում: Ակտիվիստները դիմել են ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին եւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին` խնդրելով առանց հասարակական քննարկման արագ որոշումներ չընդունել:
Հայաստանի եւ Իրանի միջեւ ենթադրվող պայմանագրի էությունն այն է, որ Սյունիքի մարզի արոտավայրերը 5 տարով վարձով տրվելու են Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգին` հինգ հազար գլուխ խոշոր եղջերավորների արածեցման համար: Փոխարենn իրանական կողմը խոստանում է տրամադրել այդ նույն նահանգում արտադրված գյուղատնտեսական սարքավորումներ: Ենթադրվում է Սիսիանում կառուցել մսամթերքի կոմբիանտ և անասնակերի արտադրության կենտրոն՝ իրանցի եւ հայ գործարարների համատեղ մասնակցությամբ: «Կոչ ենք անում Ձեզ ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելուց, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու և առանց նրա գիտության: Հորդորում ենք` առանց հանրության կարծիքը հաշվի առնելու որևէ համաձայանգիր կամ պայմանագիր չկնքել»,- մասնավորապես ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:
Դեկտեմբեր 26, 2012 at 18:48
