Սեւանա լճի բացասական բալանսը եւ ՀՀ բնապահպանության նախարարի լավատեսությունը

Սեւանա լճի բացասական բալանսը եւ ՀՀ բնապահպանության նախարարի լավատեսությունը

ԷկոԼուր

Առաջին անգամ վերջին տարիների ընթացքում Սեւանա լճը բացասական բալանս ունի: Տարեկան բալանսը որոշվում է հունվարի 1-ի դրությամբ: 2012թ. հունվարի 1-ին Սեւանա լճի մակարդակը կազմել է 1900,13մ, իսկ 2013թ. հունվարի 1-ին մակարդակն իջել է մինչեւ 1900,10 մ նիշը: Հիմնական պատճառը լճից 317 միլիոն խմ ծավալով ջրի բացթողումն էր, ինչը գերազանցում է Սեւանի համար թույլատրելի նորմաները` 170 միլիոն խմ-ն,  որը սակայն օրինականացվեց ՀՀ ԱԺ-ի կողմից: Մեր տվյալներով` ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովն արդեն իսկ ՀՀ նախագահին է ուղարկել բացասական բալանսի մասին տեղեկատվությունը: Միեւնույն ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը իր հաշվետվությունում, որը տեղադրված է նախարարության կայքում, որպես ձեռքբերում է նշում այն, որ Սեւանը պահպանում է դրական բալանսը: «Վերջին տաս տարվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3.6 մետրով և 2012թ. գտնվում է 1900.11 նիշի վրա: Այս տարի 317 մլն. խոր. մ. ջրբացթողումների հետևանքով լճի մակարդակի բացասական բալանս չի արձանագրվել»:  

Հունվար 15, 2013 at 15:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր