Տեղի բնակիչներն ահազանգում էին Փարոսի անտառի զանգվածային ծառահատումների մասին, իսկ Երեւանի քաղաքապետարանը պնդում է, որ հատվել է 3 ծառ

Տեղի բնակիչներն ահազանգում էին Փարոսի անտառի զանգվածային ծառահատումների մասին, իսկ Երեւանի քաղաքապետարանը պնդում է, որ հատվել է 3 ծառ

ԷկոԼուր

Դեկտեմբերի 25-ին «ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ, որ Փարոսի անտառում ծառահատումներ են իրականացվում: Ահազանգողը Զառա Հարոյանն էր, ով գրում էր. «Փարոսի անտառում ծառահատումներ են իրականացվում ահռելի չափերի...Իսկ ավելի կոնկրետ,Մալաթիա Սեբաստիա փողոց 82 շենքիի դիմաց: Խնդրում եմ արձագանքեք, այստեղ անտառ չի մնա»:  Խնդրի առնչությամբ «ԷկոԼուր»-ը դիմեց Երեւանի քաղաքապետարան` խնդրելով տեղեկացնել, թե որքանով են օրինական ծառահատումները եւ ինչ նպատակ են հետապնդել, որքան ծառ է հատվել եւ ում է պատկանում այդ տարածքը:  Ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրեց, որ «քննարկվող տարածքը գտնվում է վերը նշված անտառ-պուրակին կից՝ կանաչ գոտուց դուրս և սեփականության  իրավունքով պատկանում է կառուցապատող Շ. Մկրտչյանին: Աշխատակազմի բնապահպանության վարչության կողմից տրվել է թվով 3 հատ թեղի ծառատեսակի  հատման թույլտվություն: Տեղազննությամբ այլ ծառերի հատման հետքեր /կոճղեր/ չեն հայտնաբերվել: Առկա են  շինարարության համար օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը»:

Նշենք, որ տարածված լուրերի համաձայն` այդ տարածքն իրականում պատկանում է հայտնի գործարար եւ Հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր  Սամվել Ալեքսանյանին:

Հունվար 17, 2013 at 12:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր