ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը մտադիր է փոխել ընդերքօգտագործման համար վճարների մեխանիզմը

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը մտադիր է փոխել ընդերքօգտագործման համար վճարների մեխանիզմը

ԷկոԼուր

Հունվարի 21-ին մեկնարկեց ՀՀ նախագահի 2013թ. ընտրությունների քարոզարշավը: «ԷկոԼուր»-ը ներկայացնում է թեկնածուների նախընտրական ծրագրերի այն հատվածները, որոնք վերաբերում են էկոլոգիական քաղաքականությանը, բնական ռեսուրսների օգտագործմանը:

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը «Ազատություն» կուսակցության նախագահն է, ՀՀ ԱԺ պատգամավոր: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական կարգով ՀԱԿ դաշինքի կողմից եւ անդամակցում է այդ խմբակցությանը: Ծնվել է1958 թ. հոկտեմբերի 18-ին` Երևանում: 1993-1996թթ.  եղել է ՀՀ վարչապետ: Տնտեսագիտության դոկտոր է, 16 գրքի և 60 գիտական հոդվածի հեղինակ:

Հրանտ Բագրատյանի ծրագիրը, ինչպես եւ կարելի էր սպասել, տնտեսական ուղղվածություն ունի: «Ընդերքի գույքագրում և օգտագործման քվոտավորում» բաժնում գրված է. «ՀՀ ընդերքը պետք է գույքագրվի՝ նկատի ունենալով հետազոտված պաշարների ծավալները և հումքատեսակների համաշխարհային գները։ Յուրաքանչյուր տարի բյուջեի հետ միասին ԱԺ կողմից պետք է հաստատվի ընդերքի օգտագործման (արդյունահանման) քվոտա` ըստ հանքատեսակների և շահագործման թույլտվություն ստացած տնտեսվարող սուբյեկտների»։ 

Իսկ «Ընդերքի հանրային տնօրինում» բաժնում գրված է. «Հանքահումքային արդյունաբերության մեջ (մոլիբդեն, պղինձ, պեռլիտ, տուֆ, բազալտ, երկաթ, ոսկի և այլն) պետք է վերացնել բնության պաշարների, բնության վերականգման համար վճարները կամ 2012թ. մտցված ռոյալթիի թերի մեխանիզմը։ Դրա փոխարեն ամեն տարի բյուջեի հետ միասին պետք է հաստատել բուն հանքի (ընդերքի) գինը, որով շահագործողն այն գնում է հասարակությունից։ Այդ կերպ հնարավոր կլինի հարկման մեխանիզմն այստեղ կապակցել հումքի համաշխարհային գների փոփոխության հետ։ Խնդիրը կլուծենք 1 տարվա ընթացքում»:

Հունվար 22, 2013 at 14:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր